Воскресенье, 22.12.2024, 16:57
Բարի գալուստ, Հաճախորդ
Ինչ է NeoCube (ՆեոԿուբ):


NeoCube-ը խաղալիք-կոնստրուկտոր է, որը բաղկացած է 216 գնդիկների տեսքով նեոդիումային մագնիսներից,  4,7-ից մինչեւ 7 մմ տրամագծով: Նեոդիումը պարբերական աղյուսակի 60 տարրն է: Այն հազվագյուտ մետաղ է, պատկանում է լանթանոիդների թվին: Երկաթի և բորի հետ միանալով (քիմիական բանաձեւը Nd14Fe21B), դառնում է մեր ժամանակներում գոյություն ունեցող ամենահզոր մշտական ​​մագնիսը: Շնորհիվ դրա NeoCube-ից կարելի է ստանալ գրեթե ցանկացած մարմին` սկսած դասական երկրաչափական խորանարդերից, քառանկյուններից և գնդերից, մինչև բարդ նախշեր, որոնց թիվը կարող է սահմանափակել միայն ձեր երևակայությունը: Տեսեք, թե ինչի կարող են վերածվել NeoCube-ի մագնիսային գնդիկները, և դա դեռ վերջը չէ:

 

Մագնիսային գնդիկները, որոնք առաջարկում է մեր ինտերնետ-խանութը կարող են դառնալ ինչպես երկչափ հարթության մարմիններ, այնպես էլ բարդ և հետաքրքիր տարրեր:

 

Ամեն անգամ, երբ NeoCube-ը հայտնվում է ձեր ձեռքերում, հնարավոր չէ կանխագուշակել, թե ինչ մարմին կստացվի այս անգամ: Եվ ինչքան էլ նախշեր և ձևեր դուք ստանաք, այնուամենայնիվ, կլինեն դեռ հարյուրավոր նոր տարբերակներ, որոնք դուք բացահայտելու եք կրկին ու կրկին:

NeoCube-ի մագնիսային գնդիկները ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև շատ օգտակար: Անդադար մտորումները նոր մարմիններ ստանալու մասին օգնում են զարգացնել ստեղծագործական հմտությունները, ակտիվացնում են հիշողությունը, բարելավում են տարածական մտածողությունը: Այդպիսի զարմանահրաշ ուղեղի աշխատանքը, որը ապահովում են NeoCube-ի մագնիսային գնդիկները, թույլ է տալիս կայուն պահել հոգեկան և էմոցիոնալ վիճակը, ինչն այդքան անհրաժեշտ է սթրեսսային իրավիճակներում:

 

Հանելուկ NeoCube-ի փոքր քաշն ու չափսը  ևս մեկ անվիճելի առավելություն է: Պայուսակում թե գրպանում` NeoCube-ի մագնիսային գնդիկները ամենուրեք կգտնեն իրենց տեղը, և ցանկացած պահին նրանք կլինեն ձեր ձեռքի տակ: NeoCube-ը` մագնիսային գնդիկներ են, որոնք դուք կարող եք գնել մեր խանութում, և որոնք թույլ կտան ձեզ գտնվել ուշադրության կենտրոնում ցանկացած շրջապատում:


Գնիր նեոկուբը - 10000 դր.

Առաքումը - 200-500 դր.

Առաքումը 30 րոպեի ընթացքում:

ՆեոԿուբը կարող եք գնել՝ 055-35-53-13